Միլիոնանոց «կղզին». Հայաստանը մտադիր է ամբարտակ կառուցել Թուրքիայի հետ սահմանին. Sputnik Արմենիա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Կապալառուի ընտրության մրցույթը պայմանագրի ստորագրման փուլում է:
Պայմանագրի նախագիծը ենթադրում է, որ այն ուժի մեջ կմտնի ֆինանսական միջոցների հատկացման դեպքում:
Նախագծանախահաշվային փաստաթղթերով` շինարարական աշխատանքների տևողությունը կկազմի 16 ամիս՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած:
Ինչ վերաբերում է նախագծի արժեքին` ըստ նախագծային փաստաթղթերի` շինարարական աշխատանքների, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողության համար կպահանջվի շուրջ 384,7 մլն դրամ, որից 378 միլիոնը շինարարական աշխատանքների, մոտ 5 միլիոնը տեխնիկական հսկողության, 1,5 միլիոնն էլ հեղինակային հսկողության համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։