Մբապեն այս ամառ չի հեռանա ՊՍԺ-ից
ՍՊՈՐՏՖրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր չէ այս ամառ հեռանալ ՊՍԺ-ից, ֆուտբոլիստը համաձայն է 2023/24 մրցաշրջանն անցկացնել որպես պահեստային խաղացող։ Այս մասին հայտնում է լրագրող Դանել Ռիոլոն։
«Այս երեկո ես խոսեցի մարդկանց հետ, ովքեր շատ մտերիմ են Կիլիան Մբապեի հետ։ Այժմ Կիլիան Մբապեն պատրաստ է մնալ ՊՍԺ-ում նույնիսկ առանց խաղալու: Ինձ հասկացրին, որ Մբապեի շրջապատում պատրաստ են ընդունել իրավիճակը, զոհաբերել մրցաշրջանը, եթե նա չխաղա»,- ասել է նա։
Հուլիսի 21-ին ՊՍԺ-ի ղեկավարությունը հարձակվող Մբապեին դուրս է թողել Ճապոնիայի նախամրցաշրջանային շրջագայության հայտացուցակից։ Ինչպես հայտնում է L'Équipe-ը, դա պայմանավորված էր նրանով, որ հարձակվողը գաղտնի պայմանագիր է կնքել հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալ» տեղափոխվելու համար: