Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 21-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղղություններով համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։