Երևան թռչող ռուսական ինքնաթիռը վայրէջք չի կատարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական Ազիմուտ ավիաընկերության Superjet 100 ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում. գրել է Авиаторщина տելեգրամյան ալիքը։
Այս միջադեպը պատահել է «Ազիմուտ» ավիաընկերության հետ, որը երեկ առավոտյան Միներալնիե Վոդիից Երևան էր թռչում։ Թռիչքի ժամանակ ձախ շարժիչի թափքը պոկվել է և ընկել օդանավակայանի տարածքում:
Օդանավի անձնակազմն անմիջապես որոշել է վերադառնալ մեկնման կետ, որտեղ մի քանի րոպե անց անվտանգ վայրէջք է կատարել։