Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին. Հովսեփյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՇուտով կարթնանաք և վստահ եմ, որ առաջին հարցերից մեկը, որ կառաջանա ձեր մտքում. «Ի՞նչ ուտել այսօր», դրան կհաջորդի գործողությունը և կուշտ ու հանգիստ օրը կբացվի։ Այս մասին Facebook-ի իր էձջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նա նաեւ նշել է. «Արցախում ևս այդ հարցն է տրվելու, բայց...
Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին։
Չե՞ք պատկերացնում... Իհարկե' չեք պատկերացնի, պարզապես ասեմ իմանաք։
Լույսը բարին ավետի և ամեն մեկդ զգաք պահի լրջությունը և չասեք . «Ես անիմաստ եմ համարում փողոց դուրս գալը »։
Անիմաստ չէ, դուրս եկե՛ք ճնշենք այս անտարբերությունը։
Այսօր ժամը 19։00 ին Մյասնիկյանի արձանի մոտ եկեք»։