Բաքուն «չափազանց վտանգավոր» է որակել հայկական կողմի հայտարարությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում այսօրվա ելույթին, հայտարարել է, թե Լաչինի միջանցքի ապօրինի «անցակետի առկայությունը որպես ճանապարհի փակում մեկնաբանելու Երեւանի փորձերը սխալ են», հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև «չափազանց սխալ ու վտանգավոր» է որակել հայկական կողմի հայտարարությունները, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու համար։
Պաշտոնական Բաքուն ևս մեկ անգամ Հայաստանին մեղադրել է, իբր, «խաղաղության գործընթացը տապալելու մեջ»։