Թշնամին պարբերաբար կրակում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ. Ճարտարի քաղաքապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնը տարի առաջ` հուլիսի 20-ին, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար համայնքին քաղաքի կարգավիճակ է տրվել։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանն ասել է, որ, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, օրվա խորհրդով տոնական միջոցառումներ չեն կազմակերպելու։
«Անկախ բոլոր դժվարություններից ու փորձություններից՝ բնակիչները շարունակում են արարել հայրենի բնակավայրում։ Այս շրջանում ավարտման փուլում են հնձի աշխատանքները։ Վարելահողերի մեծ մասը պատերազմից հետո մնացել է թշնամու տիրապետության տակ։ Եղած դաշտերում աշխատելն էլ դժվարացել է, քանի որ թշնամու դիրքերից կրակ են բացում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Ունենք խաղողի այգիներ, որոնց մի մասը հնարավորության սահմաններում մշակել ենք»,-նշել է Վ. Հովհաննիսյանը։
Անդրադառնալով պարենամթերքի սղությանը, նա ասել է, որ եղած սահմանափակ պաշարով քաղաքի երկու մանկապարտեզները շարունակում են իրենց գործունեությունը՝ ապագա սերնդի մեջ դաստիարակելով նվիրական արժեքներ