Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ ոչ միայն հրապարակային հարթությունում. Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAlphanews.am-ը գրում է.
Մոսկվան աշխատում է բոլոր կողմերի հետ ոչ միայն հրապարակային հարթությունում։ Ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմը կոչերից բացի այլ հնարավորություն ունի ազդելու Ադրբեջանի վրա՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ, և արդյոք հնարավո՞ր է հումանիտար օգնություն հասցնել Արցախ ռուս խաղաղապահների ուղղաթիռներով և ինքնաթիռներով։
«Ինչ վերաբերում է մեթոդոլոգիայի հարցին, մենք աշխատում է բոլոր կողմերի հետ ոչ միայն հրապարակային հարթությունում: Իսկ ինչ վերաբերում է մարդասիրական օգնությանը, ապա, ինչպես հասկանում ենք, միջազգային կառույցի առանձին երկրներ այդ հարցի լուծման տարբեր տարբերակներ են մշակում», — ասել Է դիվանագետը։