Արցախում հովհարային անջատումներն ու դիզվառելիքի պակասը խնդիրներ են հարուցել նաև ոռոգման համակարգում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀետպատերազմյան շրջանում պետության կողմից բավական ներդրումներ են կատարվել ոռոգման համակարգերի ուղղությամբ, ինչը հնարավորություն է տվել եռապատկել ոռոգելի տարածքները, որի նպատակը պարենային անվտանգություն խնդրի լուծումն էր:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 18-ին տված հարցազրույցում ասել է ԱՀ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:
«Այս պայմաններում, երբ չունենք դիզվառելիք, որպեսզի հովհարային անջատումների ժամանակ կարողանանք օգտագործել դիզելային գեներատորները, շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում ոռոգման ուղղությամբ: Ոռոգումը, մեծամասամբ՝ 75 տոկոսով, կատարվում է մեխանիկական եղանակով՝ արտեզյանների կամ պոմպերի միջոցով: Հոսանքի բացակայություն ազդում է նաև այս ուղղության վրա»,- նշել է նախարարը: