Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Կոչ ենք անում արդարադատության նախարարությանը հետ կանչել նախագիծը. Իրավաբանների հայկական ասոցիացիա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրենքներիի նախագծերում տեղ են գտել այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են հետընթաց ապահովել կոռուպցիայի դեմ պայքարում, խաթարել «իրական շահառու» ինստիտուտի էությունը եւ ստեղծել խտրական մոտեցում ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց շրջանում։  Այս մասին հայտարարություն է տարածել Իրավաբանների հայկական ասոցիացիան։

«Ուսումնասիրելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին»» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»», ««Բաժնետիրական ընկերությունների մասին»» օրենքում լրացումներ կատարելու մասին»», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ նախագծերը, գտնում ենք, որ դրանցում տեղ են գտել այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են հետընթաց ապահովել կոռուպցիայի դեմ պայքարում, խաթարել «իրական շահառու» ինստիտուտի էությունը եւ ստեղծել խտրական մոտեցում ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց շրջանում։ 

Այսպես, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»» նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 12-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել համանուն օրենքի 60.1-րդ հոդվածում, ըստ որի՝ «3-րդ մասում «չեն տարածվում» բառերից հետո լրացնել «պետական կամ համայնքային մասնակցությամբ ընկերությունների, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոսն ուղղակիորեն պատկանում է պետությանը կամ համայնքին, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից հիմնադրված հիմնադրամների, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ» բառերը:

Ստացվում է, որ այս փոփոխության ուժով այն պետական կամ համայնքային մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոսն ուղղակիորեն պատկանում է պետությանը կամ համայնքին, ինչպես նաեւ այն ոչ առեւտրային պետական կամ համայնքային կազմակերպությունները, որոնք հիմնադրվել են ՀՀ-ի կամ համայնքի կողմից՝ ազատվում են իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու օրենսդրական պարտականությունից։

Գտնում ենք, որ այս փոփոխությունը հետընթաց է կոռուպցիայի դեմ պայքարում, այն ամբողջությամբ հակասում է իրական շահառուի էությանը եւ սկզբունքներին, որոնք ենթադրում են եւ նախատեսում են իրական շահառուների մասին տեղեկությունների հասանելիություն, այդ գործում հնարավորինս կենտրոնացված գրանցամատյանների ստեղծում, անդրադառնում են որոշ ֆինանսական գործիքների եւ բաժնային մասնակցությամբ կառուցվածքների ռիսկայնությանը եւ մի շարք այլ ելակետային դրույթների, որոնք կարեւոր ուղեցույց են փողերի լվացման, կոռուպցիայի եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպման համար: Այս փոփոխությունը վերը թվարկված կազմակերպություններին դարձնում է արտոնյալ եւ տալիս է իրավական հնարավորություն գործել ոչ թափանցիկ եւ ոչ հաշվետու։

Ի սկզբանե, երբ ներդրվեց իրական շահառուների ինստիտուտը, դրա ներդրումը կատարվեց փուլային տարբերակով՝ սկսելով առավել ռիսկային ոլորտներից։ Մասնավորապես՝ սկզբնական փուլում ինստիտուտը ներդրվեց գնումների ոլորտում, հետո՝ ԶԼՄ-ների եւ հանքարդյունաբերության ոլորտներում, իսկ ապա ստացավ լայն տարածում, եւ այժմ բոլոր տեսակի իրավաբանական անձինք, առանց բացառության, ներկայացնում են իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր։ Այժմ, ստացվում է, որ եթե ՀՀ-ի մասնակցությամբ (բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոս ուղղակի մասնակցությամբ) հիմնադրվում է առեւտրային կազմակերպություն, օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտում, ուստի՝ անկախ դրա ռիսկայինության բարձր մակարդակից, ազատվում է իրական շահառու հայտարարագիր ներկայացնելուց, եւ դրանից բխող այլ օրենսդրական պահանջներից, գործում է ոչ թափանցիկ եւ ոչ հաշվետու։

Այս փոփոխությունն առաջ բերող հաջորդ վտանգը դա նախադեպն է։ Մասնավորապես, համանման բացառություններ կարող են պահանջել նաեւ մյուս տեսակի իրավաբանական անձինք, այդ թվում առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունները։ Ընդ որում, օրինակ՝ ՀԿ-ների դեպքում այդ պահանջը կարող է ավելի հիմնավոր լինել, քան օրինակ՝ պետության 100 տոկոս ուղղակի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության, ՀՈԱԿ-ների կամ ՊՈԱԿ-ների դեպքում։

Նաեւ հարկ է նշել, որ ուսումնասիրելով ներկայացրած նախագծերի հիմնավորումները, այս փաթեթի հեղինակները որեւէ օբյեկտիվ, փաստարկված եւ կարիքահեն հիմնավորում չեն ներկայացրել 60-րդ հոդվածում վիճելի եւ խնդրահարույց փոփոխությունը կատարելու համար։ 

Ինչ վերաբերում է, այն ենթադրյալ հիմնավորմանը, թե Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը ծանրաբեռնված է իրական շահառուների հայտարարագրման համակարգով, ապա hարկ է նշել, որ ծանրաբեռնվածության խնդիրը չի լուծվում այս փոփոխության ուժով։ Նախ, հրապարակայնորեն հայտնի չէ, թե ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանցից քանիսին են ա/ պետական կամ համայնքային մասնակցությամբ ընկերություններ, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոսն ուղղակիորեն պատկանում է պետությանը կամ համայնքին, բ/ ՀՀ-ի կամ համայնքի կողմից հիմնադրված հիմնադրամներ, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ, որի դեպքում հնարավոր կլիներ պատկերացում կազմել թե այս փոփոխության հետեւանքով քանի տոկոսով է նվազեցվելու ծանրաբեռնվածությունը։ Եվ երկրորդ, ծանրաբեռնվածության հարցը հարկ էր լուծել նախքան 2023 թվականը, երբ իրավաբանական անձանց համար ներդրվեց իրական շահառուների համընդհանուր հայտարարագրման համակարգը, հետեւապես այն ենթադրյալ հիմնավորումը եւս փաստարկված չէ։

Նաեւ հարկ է նշել, որ Նախագիծը չի անցնել մասնագիտական եւ մասնակցային հանրային քննարկում, այն միայն ներկայացվել է e-draft.am կայքում, այն դեպքում երբ իրական շահառուի ինստիտուտի ներդրման գործընթացը ԻՀԱ-ից եւ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայից  պահանջել է երկարատեւ ջանքեր եւ երկխոսություն կառավարության հետ։

 Վերոգրյալի հիման վրա`

գտնում ենք, որ քննարկվող փոփոխությունը հիմնավոր չէ, այս ստեղծում է արտոնյալ պայմաններ որոշակի տեսակի իրավաբանական անձանց համար, ամբողջությամբ հակասում է իրական շահառուի էությանն ու սկզբունքներին, եւ կարող է ստեղծել վտանգավոր նախադեպեր՝ թուլացնելով այս ինստիտուտի հակակոռուպցիոն ազդեցությունն ու անլրջացնելով դրա կարեւորությունը, կոչ ենք անում Նախագծի հեղինակին՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, հետ կանչել այս նախագիծը, սկսել հանրային քննարկում շահագրգիռ եւ մասնագիտացված կառույցների հետ, եւ համատեղ քննարկել այս Նախագծի նպատակահարմարության հարցը»,- ասվում է հայտարարությունում։ 

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»
Ամենադիտված