Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կրկնել է Աղդամի ճանապարհի օգտագործման առաջարկը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նորից հնչեցրել է Աղդամի ճանապարհի օգտագործման առաջարկը արցախահայերի մատակարարման համար, տեղեկացրել է APA-ն։
Հուլիսի 17-ի հանդիպման ժամանակ ընդգծվել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորությունը երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի շրջանակում, բարիդրացիության, բարեկամության եւ փոխըմբռնման պայմաններում։ Մասնավորապես, հաղորդման համաձայն՝ նշվել է, որ Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային փոխգործակցության հռչակագրին համապատասխան՝ երկու երկրները կառուցում են իրենց հարաբերությունները անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա։
«Նշվել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մեկնությունը հայկական կողմից չի համապատասխանում նշված շրջանակներին։
Ընդգծվել է, որ հայտարարությունները, թե «Լաչին» սահմանային անցակետի գործունեության հետ կապված՝ իբր դժվարացել է «լարված հումանիտար իրավիճակը», խեղաթյուրում են իրականությունը»,- նշվել է հաղորդագրությունում։
Բայրամովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը ստեղծել է պայմաններ «Լաչին» անցակետով հայ բնակչության անցման համար։ «Միեւնույն ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի հայյ բնակիչների պահանջների բավարարման համար հնարավոր է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ (Խանքենդի) ճանապարհի օգտագործումը»,- նշվել է հաղորդագրությունում։