Փաշինյանը Վերին Դվինում ծանոթացել է փողոցների լուսավորության աշխատանքներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Վերին Դվին համայնքում ծանոթացել է փողոցների լուսավորության անցկացման աշխատանքները: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Կատարվել են աշխատանքների 55%-ը:
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 36.8 մլն դրամ, որից 55%-ը համայնքի բյուջեն է, 45%-ը՝ պետական բյուջեն:
Ծրագրի ավարտին Վերին Դվինն ամբողջությամբ կլուսավորվի:
«Ազգային փոքրամասնություններով համայնքների դեպքում սուբվենցիայի բանաձեւը կարող ենք փոխել, օրինակ հավելյալ բաղադրիչով՝ + 10 տոկոս, որ համայնքների հնարավորությունը մեծանա, եւ առանձին ծրագրեր իրականացվեն, որովհետեւ միայն համայնքի բյուջեով շատ բան չի իրականանա»,- նշեց նա։