Բլինքենն արձագանքել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ Վաշինգտոնն ուշադրությամբ հետևում է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության շուրջ իրավիճակի զարգացմանը, հայտնում է Reuters-ը։
Նա նշել է, որ Ուկրաինան ինքն է որոշում պատերազմի մարտավարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան WorldView-2 արբանյակը վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ նկարահանել է Ղրիմի կամուրջը։
Ընկերությունը կամրջի պատկերները հրապարակել է հունիսի 20-ին և հուլիսի 12-ին: