Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված, դատարանը մերժել է բողոքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ դատարանը մերժել է իր վերաքննիչ բողոքը:
«Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի` վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ», - Facebook-ում գրել է Աթանեսյանը: