Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա ուղերձով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրայիկ Հարությունյանը հանդես կգա ուղերձով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր, ժամը 22:00-ին հանդես կգամ ուղերձով: Արցախի յոթամսյա շրջափակումը և հատկապես մեկամսյա լրիվ պաշարումը օրեցօր սրում են մեր ժողովրդի անվտանգային ու հումանիտար վիճակը:
Ուղերձիս մեջ հակիրճ կխոսեմ առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ»,- մասնավորապես գրել է նա։։