Արցախի ուսանողները չեն կարողանա Հայաստան գալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼիակատար շրջափակմամբ պայմանավորված՝ Արցախի դիմորդները զրկվել են հայաստանյան բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից: Խոսքը ներբուհական քննությունների մասին է: Քննարկումներից հետո թե Արցախի, և թե Հայաստանի կրթության ոլորտի պատասխանատուները քննությունները հանձնելու հեռավար տարբերակն են ընտրել:
Քննությունները հանձնելուց, ընդունվելուց հետո երկրորդ հարցն է առաջացել՝ պաշարված Արցախից ինչպես Երևան հասնել: Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը չբացելու դեպքում արցախցի ուսանողները ստիպված կլինեն դասերը ևս առցանց տարբերակով անցկացնել:
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուսաընկերության տեսանյութում: