Կարելի է ասել, որ այսօրվա նոր արցախյան համաժողովրդական շարժման առաջին փուլն ավարտվեց. Դավիթ Բաբայան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿարելի է ասել, որ այսօրվա նոր արցախյան համաժողովրդական շարժման առաջին փուլն ավարտվեց: Մենք խոսեցինք իղձերից, իրավիճակի վերաբերյալ տեսլականից և համապատասխան տեղեկությունը կառավարությունը շուտով պաշտոնապես կտարածի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախում կազմակերպված քայլերթից ուղիղ կապով հայտնեց ԱՀ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը:
Նա հայտարարեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ավյունը պահպանվի, իսկ ժողովուրդը հաստատակամ է:
«Նույնիսկ երիտասարդ աղջիկներն այս երկար ճանապարհից արյունոտված ոտքերով շարունակում էին իրեն հաստատակամ քայլերթը»,-հայտնեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ Արցախում դեռևս ողջ են Երկրորդ համաշխարհայինի մասնակիցները, որոնք ասում են, թե ազատագրել են Բեռլինը, դուրս են եկել բազմաթիվ շրջապատութմներից, տարբեր ճակատամարտերում հաղթող են արդյո՞ք նրա համար, որ սովամահ լինեն Արցախում:
«Այն անթուլատրելի է, մենք պետք է շարունակենք մեր պայքարը»,-ուղիղ կապով ասաց Բաբայանը երթից, որի մասնակիցները ռուսական խաղաղապահ զորկազմի տեղակայման կենտրոնից վերադառնում են Ստեփանակերտի Վերածննի հարպարակ, շարունակելու ակցիան: