Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզվել է Թեղուտում հյուրատան մոտ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը:

2023թ. հուլիսի 6-ին, ուշ երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակիչ՝ կրծքավանդակի, որովայնի շրջանի կտրած-ծակած, այդ թվում՝ թափանցող վերքերով: Երիտասարդը հետագա բուժման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:  22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննությամբ փաստեր են ձեռք բերվել առ այն, որ դեպքը տեղի է ունեցել Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում գտնվող հյուրատան մոտակայքում, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը Աբովյան համայնքի 20-ամյա բնակիչ է։

Նշված օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Թեղուտի նշված հյուրատան դիմաց 20-ամյա երիտասարդը, նույն հյուրատանն իր հետ միասին հյուրընկալված յոթ անձանց հետ, երաժշտության բարձր լինելու հարցի շուրջ վիճաբանել է Թեղուտի 22-ամյա բնակչի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ։ Վիճաբանության ընթացքում 22-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով 20-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակի և որովայնի շրջաններին՝ պատճառելով ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, և ժամանակին բուժօգնություն ստանալու շնորհիվ նրա կյանքը հնարավոր է եղել փրկել, ինչի արդյունքում Աբոյանի բնակիչն, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ առգրավումներ, դեպքի վայրի զննություններ, հարցաքննություններ, խուզարկություններ։ Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Աբովյան համայնքի 20-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող երիտասարդին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Խաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սաուդյան Արաբիան վերականգնել է Իրանի ավերած կարևորագույն նավթամուղը Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային, եթե վաճառքից հետո որոշակի ծավալներ մնան այլընտրանքային շուկաների համար․ Պեսկով15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Լամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Կրեմլ. Ռուսաստանը միշտ վախեցրել է եվրոպացիներին Տարադրամի փոխարժեքները ապրիլի 12-ին Իրանում նույնականացրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների 3,371 զnhերի ինքնությունը Պուտինը Փեզեշքիանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել շարունակել միջնորդական ջանքերը՝ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու շահերից ելնելով Արթուր Ավետիսյանը դարձել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ գավաթակիր Ջրառատում հրաժեշտ են տալիս վթարից կյանքից հեռացած ընտանիքի 4 անդամներին (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության բանակն անցնում է մարտական բարձր պատրաստության վիճակի․ շտաբի պետ Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի հաղթանակներին Իսրայելն ու Թուրքիան շարունակում են խոսքակռիվը Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ները․ կա 4 վիրшվոր Ամերիկյան կողմը չկարողացավ շահել Թեհրանի վստահությունը․ Ղալիբաֆ Ուիթքոֆը և Քուշները դեռևս գտնվում են Իսլամաբադում՝ բանակցությունները շարունակելու համար Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ․ Լևոն Ազիզյան Մինչև Զել֥նսկին չհավաքի իր որոշումների համար պաֿասխանատվություն կրելու համարձակությունը, հատուկ գործողությունը կշարունաւվի․ Պեսկով Ազգային ժողովի դիմաց բshխվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ Предыдущий Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Սևիլյան» հաղթեց «Ատլետիկոյին» Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Իտալիայի Սերիա Ա-ի 32-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային»՝ բարձրանալով լավագույն քառյակ ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումից հետո Հորմուզի նեղուցով թույլ չեն տվել նավերի անցումը Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի Բաքուն նյարդայնացած է Պուտինի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Ղարաբաղի հիշատակումից. «Չ՛համարձակվեք, հարցը փակված է» Ուկրաինայի զինված ուժերը զատկական հրադադարը խախտել են 1971 անգամ. ՌԴ ՊՆ «Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Օխդուդին» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մայր Աթոռից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Գյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Սանկտ Պաուլին» Հաստատել է Մերձավոր Արևելքում ռшզմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը․ ԱԳՆ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան. Հայաստանում ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը ցածր է, ընդդիմությունը պետք է արժանանա ընտրողների վստահությանըԱկնհայտ է, որ համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը․ իրանագետ Իսլամաբադում բանակցությունները տևել են 24 ժամ․ Բաղային հայտնել է՝ ինչին են վերաբերել բանակցային հարցերը Հրդեհ Իջեւանում. շենքի բնակիչները տարհանվել են Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Իրանի հետ համաձայնության չհասանք․ վերադառնում ենք Միացյալ Նահանգներ առանց համաձայնագրի․ Վենս Հայաստանում Նիկոլ Փաշինյանի շուրջ սկանդալները աճում ենԱրդյո՞ք Մոսկվան փորձում է կանխել Երևանի անդամակցությունը Եվրամիությանը
Ամենադիտված