Ովքեր կօգտվեն 40.000 դրամ դրամական աջակցությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեկնարկել են մարտ ամսվանից շահառու ճանաչված անձանց՝ 40 000 դրամի չափով աջակցությանը դիմելու գրանցումները: Այս մասին հայտնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից:
44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցությանը դիմելու համար շահառու չհանդիսացած՝ հետագայում շահառու ճանաչված անձինք, ինչպես նաև այն շահառուները, ովքեր չեն հասցրել դիմել, կարող են փետրվար ամսվանից սկսած օգտվել դրամական աջակցությունից՝ մինչև ս.թ. մայիսի 5-ը ներառյալ www.statesupport.am կայքում հայտագրվելու միջոցով: