16-ամյա պատանին բահով խփել էր 43-ամյա համագյուղացու գլխին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 12-ի ժամը 03.30-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գլխի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սիս գյուղի 43-ամյա մի բնակիչ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 00.30-ի սահմաններում Սիս գյուղի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին բահով խփել և վնասվածքները պատճառել էր 16-ամյա համագյուղացին:
16-ամյա պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: