Իմ ծառայողական մեքենայով որեւէ վթար տեղի չի ունեցել․ Ժաննա Անդրեասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հերքում է տեղեկությունը, որ ամուսինը՝ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը իր ծառայողական մեքենայով ավտովթարի ենթարկվել։
«Ծառայողական մեքենան վարում է վարորդը, միայն ծառայողական նպատակով, մնացյալը ամուսինս բավարար պարզաբանել է։ Նույնիսկ կարելի դատի տալ նման լուրեր տարածողներին։ Իմ ծառայողական մեքենայով որեւէ դեպք տեղի չի ունեցել»,- նշեց նա։
Անդրեասյանը չկարողացավ ասել՝ միջազգային կառույցներին ուղղված նամակներում նախարարությունը Արցախը ձեւակերպում է Լեռնային Ղարաբաղ, թե Արցախ։
«Այս պահին չեմ մտաբերի, որովհետեւ պաշտոնական ձեւաթղթերով են ուղարկվում, բայց որեւէ բան չի փոխվել»,- ասաց նա։