Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալ Քեթրին Հաֆֆի հետ: Հայտնում են ԱԽ ֆեյսբուքյան էջում:
Կողմերը քննարկել են ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և նախանշել համագործակցության հնարավոր ուղիները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները դիտարկում է ՀՀ-ում և Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։