Ավազակային հարձակում` Երևանի կենտրոնի դեղատներից մեկի վրա. ոստիկանները հետապնդել և վնասազերծել են զինված հանցագործին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, այսօր՝ հուլիսի 12-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Զաքյան 10 հասցեում գործող դեղատներից մեկում դանակով զինված տղամարդը ավազակային հարձակում է կատարել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ավազակային հարձակում կատարողը եղել է գլխարկով, ակնոցներով, և այդ ամենը ֆիքսվել է դեղատանը տեղադրված տեսախցիկների կողմից։
Մինչ կժամաներ քննչական խումբը՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները թարմ հետքերով, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ հանցագործության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերել ու վնասազերծել են զինված հանցագործին, ում ձեռքին է եղել նաև հանցագործության գործիք՝ դանակը։