Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Աճող թվերի մեջ կազմակերպված զբոսաշրջությունը շատ չնչին տոկոս է կազմում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներքին զբոսաշրջությունը վերականգնվել է, զարգանում է, իսկ ցուցանիշներով գերազանցում է նույնիսկ մինչև կորոնավիրուսի համավարակը եղած ցուցանիշները։ «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, որի հետ զրույցում խոսել ենք զբոսաշրջության միտումներից։

«Եթե թվերով նայենք, ապա ներքին զբոսաշրջությունն իր ցուցանիշներով գերազանցել է նաև 2019 թվականի ցուցանիշները. այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով զգալի աճ ունենք։ Կարծում եմ՝ առաջին վեց ամիսների տվյալներով նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համեմատ զգալի աճ կարձանագրվի։ Ինչ վերաբերում է ներգնա զբոսաշրջությանը, ապա այս ուղղությամբ ևս աճ է արձանագրվել։ Երբ դիտարկում ենք վիճակագրությունը, տեսնում ենք, որ նախորդ տարիների համեմատ թվերը գնալով աճում են։ Ներգնա զբոսաշրջության ցուցանիշները 2022-ին 2021-ի համեմատ զգալի՝ անգամ կրկնակիից ավելի աճել էին, բայց չէին հասել 2019-ի ցուցանիշին։ 2022-ին ունեցել ենք շուրջ 1 670 000 ներգնա զբոսաշրջային այցելություն, իսկ 2019-ին այդ ցուցանիշը եղել է 1 միլիոն 894 հազար։ 2023- ին բավականին աճ կա։ Կարող ենք կանխատեսել, որ եթե արհավիրքներ չլինեն, ապա այս տարի կարող ենք գերազանցել ներգնա զբոսաշրջության 2019-ի ցուցանիշը։ Չեմ բացառում, որ կգերազանցենք նաև 2 միլիոնի ցուցանիշը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Մեր զրուցակիցը, սակայն, այլ հարցեր է կարևորում, որոնք, ըստ նրա, ավելի կարևոր են, քան թվերը։ «Մշտապես պետք է մտածենք, բացի թվային, քանակական աճից, իրականում օգտվո՞ւմ ենք զբոսաշրջության ընձեռած բոլոր հնարավորություններից, քանակական աճը նպաստո՞ւմ է մեր խնդիրների լուծմանը, այն դրական ազդեցություն ունենո՞ւմ է տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական, քաղաքական ուղղություններում։ Հարց է՝ քանակը որակ ապահովո՞ւմ է, զարգացումը կայո՞ւն է։ Հարցերը կարևոր են հատկապես այսօր, երբ անվտանգությունից խոսելիս շատ հաճախ մոռանում ենք նաև մշակութային, տեղեկատվական անվտանգության մասին։ Կարողանո՞ւմ ենք խնդիրները լուծել զբոսաշրջության միջոցով, թե՞ հակառակը՝ նշած ուղղություններով կարող ենք վնասներ կրել։ Կարծում եմ՝ առնվազն ոչ լիարժեք ենք կարողանում վերը նշված խնդիրները լուծել, քանի որ այսօր ունենք մշակութային, տեղեկատվական անվտանգության անպահովման խնդիր»,-ասաց նա՝ շեշտելով, որ, ամեն դեպքում, այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, կա նաև օրենսդրական նախաձեռնություն։

«Կառավարությունում է զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագծի փաթեթը, որն ընդունելու դեպքում շատ հարցեր կկարողանանք լուծել, բայց եթե լիարժեք ենք ուզում լուծել, այլ միջոցառումների անհրաժեշտություն կա։ Այդուհանդերձ, պետք է անել ամեն ինչ, որ այդ նախագիծն օր առաջ գնա Ազգային ժողով, ընդունվի ու զուգահեռ մտածենք համալիր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Բնականաբար, թվերով ուրախալի պատկեր է, այնուամենայնիվ, վերականգնման գործընթացը երևում է, թվային ցուցանիշները դրական են նաև աճի առումով։ Միևնույն ժամանակ, արի ու տես, այդ թվերի մեջ կազմակերպված զբոսաշրջությունը շատ չնչին տոկոս է կազմում։ Այցելությունները հիմնականում անհատական են, մինչդեռ առավել պատասխանատու ճյուղը հենց կազմակերպված զբոսաշրջությունն է։ Հենց այս ուղղությունն է կայուն զարգացում ապահովում և առավել վերահսկելի է։ Պետք է ամեն ինչ անել, որ կազմակերպված զբոսաշրջությունը կայուն զարգանա»,-ընդգծեց Ապրեսյանը՝ շեշտելով, որ հենց նշված ուղղությամբ է հնարավոր լուծել իր մատնանշած խնդիրները։

Անդրադառնալով դեպի Հայաստան տուրիստական փաթեթների գներին՝ Մ. Ապրեսյանը նշեց, որ գնահատականը պետք է տալ ժամանակի ու համեմատության մեջ։ «Ժամանակի մեջ համեմատություն անելու դեպքում նախորդ տարիների համեմատ մեզ մոտ գները բարձրացել են, ինչը հիմնականում պայմանավորված է նաև մեր երկրում արձանագրված գնաճով։ Այդ գործոնին գումարվել է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի խիստ արժևորումը։ Սա բերել է ծառայությունների և ապրանքների գների բարձրացմանը։ Մեծ հաշվով, թե՛ 2022-ի, թե՛ նախորդ տարիների համեմատ գները բարձրացել են։ Իսկ եթե մրցակից, նաև հարևան երկրների հետ համեմատության մեջ դիտարկենք, գնային տարբերություն, իհարկե, կա, բայց այն այդքան խիստ արտահայտված չէ։ Գնային տարբերությունն այնքան մեծ չէ, որ մենք ասենք, թե մեզ մոտ թանկ է։ Այս առումով պետք է խոսենք ոչ թե բարձր ու ցածր, այլ մրցունակ գների մասին։ Մրցունակության առումով մենք խիստ չենք զիջում մեր հարևաններին։ Դրամի արժևորումը ավելի ցայտուն է հենց մեզ մոտ, մյուս երկրներում տեղական տարադրամները հիմնականում արժեզրկվել են։ Ու անգամ այս պայմաններում մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն կա, զբոսաշրջային այցելություններն ավելանում են»,-ասաց ոլորտի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ նշվածը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։

«Այն, որ նույնիսկ այս պայմաններում հետաքրքրությունը չի կորել, առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ զբոսաշրջիկները Հայաստանում իրենց ընդունված են զգում։ Բացի այդ, մեր ժողովուրդը կարողանում է պահպանել ամենակարևոր առավելությունները՝ հյուրընկալությունը և հյուրասիրությունը։ Մյուս գործոնն այն է, որ մասնավոր հատվածը շատ ստեղծագործ և պատասխանատու է, ինչը պետք է պահպանել։ Եթե այս կարևոր գործոնները կորցնենք, ամեն ինչ ենք կորցնելու։ Այսօր թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում երկրի գրավչությունը պահպանելու աշխատանքներ են տարվում, ինչը բավարար չէ։ Ինստիտուցիոնալ բարեփոխումներ, համալիր միջոցառումներ պետք է անել, որ պահպանենք եղածը, կարողանանք դիմակայել մարտահրավերներին, որ առկա քանակական աճը որակական լինի»,-եզրափակեց Մ. Ապրեսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չhարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է hարվածի մեր էներգետիկ համակարգին. Զելենսկի«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործենՊաշտոնատար անձը քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2,000 դոլար կաշառք. ՀԿԿՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանՆոյեմբերին կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՈրոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ
Ամենադիտված