Քննարկվել են Փարիզյան համաձայանգրի ներքո ՀՀ ստանձնած պարտավորություններից բխող մի շարք կարևոր հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը ընդգծել է միջգերատեսչական համակարգման խորհրդի ձևաչափի կարևորությունը՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների և 2021-2030թթ․ համար Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով տարբեր գերատեսչությունների միջև անհրաժեշտ փոխգործակցությունն ապահովելու գործում։
Նիստի ընթացքում քննարկման առարկա են դարձել ինչպես Խորհրդի և դրա շրջանակներում գործող միջգերատեսչական աշխատանքային խմբերի գործունեության, այնպես էլ Փարիզյան համաձայանգրի ներքո ՀՀ ստանձնած պարտավորություններից բխող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ մթնոլորտային օդի մոնիթորինգի համակարգի, վերականգնվող էներգետիկայի զարգացման, էներգաարդյունավետ բնակարաշինության և այլ ուղղություններով։