Լարված իրավիճակ Երևանում. տղամարդը անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն 1 ժամ է լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 70 տարեկան տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։ Արդեն տևական ժամանակ է՝ տղամարդու հետ բանակցություններ են վարում փրկարարները, հոգեբանը, պարեկները, բժիշկների հերթապահ խմբերը, որպեսզի տղամարդը չդիմի այդ ծայրահեղ միջոցին։
Սակայն, նա դեռևս չի հրաժարվում իր մտքից։ Իսկ թե ինչ պատճառով է ուզում դիմել ծայրահեղ այդ քայլին, դեռևս պարզ չէ, քանի որ տղամարդը չի պատասխանում հարցերին։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը։ Ոստիկանությունն էլ պարզում է տղամարդու ինքնությունը։