Մագադանում ձյուն է եկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի՝ հուլիսի 10-ին Մագադանի մարզի կենտրոնական շրջաններում ձյուն է եկել, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ձյանը նախորդել էր մարզում հնարավոր տեղատարափ անձրեւների մասին փրկության ծառայության նախազգուշացումը։ Մասնագետները տեղեկացրել են, որ տեղումները կարող են հանգեցնել ճանապարհների հեղեղման, ուստի բնակիչներին խուրհուրդ են տվել դուրս չգալ բնակավայրերի սահմաններից։
Ինչպես գործակալությանը տեղեկացրել է Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի շրջանի ներկայացուցիչը, ձյունը հուլիսին Մագադանի մարզում հազվադեպ երեւույթ չի համարվում։ Սակայն այս տարի այն տեղացել է երկարատեւ շոգից հետո, ջերմաստիճանը եղել է 40 աստիճան։ Իսկ այժմ այն իջել է՝ հասնելով մոտ զրոյի։