Միրզոյանը Դուբրովնիկում հանդիպել է Բորելին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴուբրովնիկի համաժողովի շրջանակներում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ մտքեր փոխանակեցինք ՀՀ-ԵՄ գործընկերության թեմաներով, այդ մասին թվիթերում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկի համաժողովին, որի շրջանակում, ըստ ԱԳՆ-ի, սպասվում են մի շարք հանդիպումներ։