ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ժամանակը չէ. Բայդեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դեռ շուտ է, քանի որ նա պատերազմում է Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ն եւ նրա ՆԱՏՕ գծով դաշնակիցները կշարունակեն օգնություն ցուցաբերել Զելենսկուն։
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը լինելու է գագաթաժողովում հանդիպման կարեւոր հարցերից մեկը։
«Ես չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ն համակարծիք է այն հարցում, որ արժե հիմա՝ պատերազմի թեժ պահին Ուկրաինան ընդունել ՆԱՏՕ ընտանիքում,- ասել է Բայդենը։ - Եթե մենք այդպես անեինք... Մենք մտադիր ենք պատասխանատվություն կրել տարածքի յուրաքանչյուր սանտիմետրի համար, որը ՆԱՏՕ-ի տարածքն է համարվում։ Սա պարտավորություն է, որը մենք ստանձնել ենք՝ անկախ ամեն ինչից։ Եթե պատերազմ է ընթանում, ուրեմն, մենք բոլորս պատերազմի վիճակում ենք գտնվում։ Մենք պատերազմի վիճակում կլինենք Ռուսաստանի դեմ, եթե այդպես անենք»։