Լեռնային Ղարաբաղում անչափահաս ունեցող ընտանիքներին շաքարավազ ու ձեթ կտրամադրվի նաև շաբաթ օրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) շաքարավազի ու ձեթի տրամադրման գործընթացը կիրականացվի նաև շաբաթ օրը:
Նախարարությունից խնդրում են սպասարկման կետեր ներկայանալ՝ հետևելով էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկին: