Հայկական կողմը շահագրգիռ է ամրապնդել Վատիկանի հետ կապերը․ Փաշինյանը՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բեթենկուրին:
Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը և նշել, որ հայկական կողմը շահագրգիռ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ՝ հիմնված քրիստոնեական արժեքների և մշակութային ժառանգության վրա:
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, կարևորվել է առաջիկայում Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի այցը Հայաստան:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: