Իրկուտսկում հորդառատ անձրևներից հետո մարզը ողողվել է ջրով․ մարդկանց տարհանել են (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամացանցում տարածված կադրերում երեւում է իրավիճակը Իրկուտսկի մարզի Բայկալսկում, որտեղ միկրոշրջաններից մեկում հեղեղի պատճառով տարհանում է հայտարարվել։
Տարածաշրջանում տեղացած հորդառատ անձրեւներից հետո գետերի ջրի մակարդակը բարձրացել է։ Այժմ այն 350 սմ է՝ 400 սմ կրիտիկական նիշով։
Մի քանի տների բնակիչներ ժամանակավորապես տեղավորվելու են տեղի դպրոցում։