Վրաստանի քաղաքացի Էմզարը 16 տարի հետախուզվում էր ահաբեկչության մեղադրանքով. Նրան գտել են Բագրատաշենում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 5-ին, ժամը 03.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Էմզար Ս.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2007 թ. հունիսի 8-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ահաբեկչության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: