Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել․ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Երկրաշարժը գրանցվել է Հաջիգաբուլում՝ Շիրվան կայարանից 16 կիլոմետր հյուսիս-արևմուտք, տեղական ժամանակով 04:24-ին։ Երկրում ցնցումները չեն զգացվել։
Երկրաշարժի մագնիտուդը եղել է 3,2, օջախի խորությունը՝ 17 կմ։