Ողբերգական դեպք Երևանում․ «Իսկանդեր» խանութ-սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, այսօր՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել.Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցում գտնվող «Իսկանդեր» խանութի մուտքի մոտ դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները, քննիչներն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի։
Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։