Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Երջանկության իրավունք ունի նաև արցախահայությունը․ Աշոտյանի բաց նամակը ԱՄՆ դեսպանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյանը կալանավայրից բաց նամակ է գրել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին․

«Հարգարժան տիկին դեսպան,

Ավա՜ղ, Ձեզ անձամբ ճանաչելու պատիվ դեռ չի ընձեռվել, իսկ այսօրվա իմ «կեցավայրը» հարիր չէ բարձրաշխարհիկ տիկին հրավիրելու համար, ուստի ստիպված եմ Ձեր թանկարժեք ժամանակից խլել մի քանի րոպե հենց այս ձևաչափով՝ ի արձագանք Հանրային հեռուստաընկերության եթերում Ձեր հնչեցրած մի շարք գնահատականների, որոնք անգամ Ձեր անձնական հմայքի և բարձր դիվանագիտական վարպետության պարագայում չէր կարող հայ հասարակության մոտ չառաջացնել ազնիվ, շիտակ պատասխաններ ակնկալող հարցերի շարան:

Անկախ այն հանգամանքից, որ Ձեր կողմից ռոմանտիկ բալլադների արժանացող ՀՀ իշխանությունների կողմից ես և բազմաթիվ այլ քաղաքացիներ ենթարկվում ենք ապօրինի հետապնդումների բացառապես մեր քաղաքական գործունեության համար, հարցադրումներիս բովանդակությունը չի վերաբերելու Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, որը Դուք նախանձելի համառությամբ բնութագրում եք՝ որպես «ժողովրդավարության պայծառ կետ տարածաշրջանում»: Այս իմաստով ինձ անհամեստորեն թույլ կտամ առաջարկել Ձերդ գերազանցությանը փաշինյանական ռեժիմը գովերգելու առիթների արանքում գտնել ազատ ժամանակ և ընթերցել Ձեր իսկ գործատուի՝ ԱՄՆ Պետդեպի 2022թ. զեկույցը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի մասին (օ՜, որքան եմ Ձեզ նախանձում. ինչքա՜ն բացահայտումներ են Ձեզ սպասվում այդ ընթերցանության ընթացքում):

Հարցադրումներս և մտորումներս վերաբերելու են բացառապես Արցախյան հակամարտությանը և ռեգիոնալ զարգացումներին:

Եվ այսպես.

  1. Դուք իրավացիորեն պնդում եք, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այդ դեպքում բանակցություններում ինչո՞ւ եք ելնում բացառապես այն իրավիճակից, որն առաջացել է մեր տարածաշրջանում 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված, միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սկզբունքները կրնկակոխող արյունալի պատերազմի հետևանքով:
  2. Ամբողջ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, պնդում է, որ Ուկրաինայում չի կարող կնքվել խաղաղության պայմանագիր, որը լինելու է պարտադրված և ուժի սպառնալիքի ներքո: Ինչո՞ւ այս նույն մոտեցումը չի որդեգրվել հայ-ադրբեջանական հարթության համար, որտեղ Ադրբեջանն անթաքույց կերպով ուժի սպառնալիքով պարտադրում է հայ ժողովրդին ստորացուցիչ և անարդար կապիտուլյացիա: Ավելին, Ձեր երկիրը ոչ միայն չի բացառում նման գիշատչային ոճով պարտադրանքի մարմնավորումը թղթի վրա, այլև ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:
  3. Ինչո՞ւ մի դեպքում, որը Դուք դիտարկում եք՝ որպես ագրեսիա, արևմտյան ողջ գործիքակազմը գործադրվում է լայնածավալ սանկցիաների ձևով, իսկ Ադրբեջանի շարունակվող, սողացող և անընդհատ ագրեսիան հայ ժողովրդի դեմ ոչ միայն չի արժանանում համարժեք արձագանքի, այլև չի խոչընդոտում ագրեսոր երկրի հետ տնտեսական շահերի վրա խարսխված համագործակցության ընդլայնմանը:
  4. Դուք վստահություն եք հայտնում, որ Ադրբեջանը կարող է երաշխավորել և իրագործել «ԼՂ հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը»: Մի մեծ խնդրանք ունեմ Ձեզ. ԱՄՆ դիվանագիտական արխիվներից առ այսօր կարո՞ղ եք գտնել գեթ մեկ, կրկնում եմ, գեթ մեկ փաստաթուղթ, զեկույց, գնահատական, որով ԱՄՆ-ը արձանագրում է, որ Ադրբեջանում երաշխավորված են և անխոչընդոտ իրագործվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ հենց իրենց քաղաքացիների համար:
  5. ԱՄՆ-ը՝ որպես ժողովրդավարության գլոբալ առաջամարտիկ և առաջնորդ, ինչո՞ւ ջանքեր չի գործադրում «տարածաշրջանի ժողովրդավարության պայծառ կետն» արտաքին կոռումպացված, ավտորիտար, հակաժողովրդավարական ագրեսորից պատշաճ և լիարժեք պաշտպանելու համար: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի հզոր ազդակ կհղի աշխարհին ԱՄՆ-ը, եթե գործուն քայլերով ի ցույց դնի այդ հանգամանքը, որ բացառապես ժողովրդավար լինելը բավարար է անվտանգ և գնահատված ապրելու համար սեփական երկրում:
  6. Հարցադրումներիս շարանը կարող եմ շարունակել՝ չհավակնելով Ձեզանից հրապարակային պատասխաններ ստանալ: Ի վերջո, սպառելով Ձեր տրամադրության տակ գտնվող բոլոր դիվանագիտական և ճարտասանական հնարքները, կարող եք պնդել, որ հայ-ադրբեջանական բանակցային բովանդակության նկատմամբ ԱՄՆ մոտեցումները ձևավորվում են, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի գնահատականների և մոտեցումների վրա՝ գցելով հակահայկական զարգացումների ողջ մեղքը նրան որպես ՀՀ վարչապետ հանդուրժող հայ ժողովրդի վրա: Բայց, տիկին դեսպան, այդ հնարքը նույնպես չի աշխատելու, քանզի Դուք ամեն մի ընձեռված առիթով հրապարակավ և աներեր աջակցում եք Փաշինյանին այդ կործանարար քաղաքականությունն իրագործելու, ինչպես նաև, աչք փակելով խայտառակ զարգացումների վրա մեր երկրի ներսում, նրան Երևանում իշխանության պահելու գործում:
Օգտվելով առիթից, շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Հուսամ՝ դեսպանատան տարածքում կազմակերպված բերբեքյուի ծուխը չի խանգարել Ձեզ տեսնել ողջ իրականությունը:
 
Ձեր երկիրը ստեղծվել է մարդկանց հերոսական մաքառումների և անզիջում պայքարի արդյունքում, և այն ժողովրդի ինքնորոշման իրավունքի ծնունդ է: Ամերիկայի Անկախության հռչակագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի երջանկության իրավունք: Այո, երջանկության իրավունք ունի նաև արցախահայությունը: Իմ ընկերական խնդրանքն է և հորդորը՝ չլծվել նրանց դժբախտացնելու սև գործին»:
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված