Կահրամանմարաշում տեղի է ունեցել 3,6 մագնիտուդով նոր երկրաշարժ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ3,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Կահրամանմարաշում։ Այս մասին տեղեկացրել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 08.55-ին Գյոքսուն շրջանում։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 6,97 կիլոմետր խորության վրա։