Իրանը դարձել է ՇՀԿ անդամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը լիիրավ անդամակցություն է ստացել Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Այս մասին ասվում է ՇՀԿ գագաթաժողովի արդյունքներով ընդունված Նյու Դելիի հռչակագրում:
«Անդամ պետություններն ընդգծել են ՇՀԿ-ին Իրանի Իսլամական Հանրապետության՝ որպես լիիրավ անդամ պետության ընդունման պատմական նշանակությունը»,-ասվում է փաստաթղթում:
Ինչպես նշել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդում, լիիրավ անդամակցությունը կբարելավի անվտանգության, տնտեսության զարգացման եւ ինքնիշխանության ապահովման պայմանները:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին։ ՇՀԿ անդամ են Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Իրանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Պակիստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակում է Բելառուսը։ Անցած տարի հուլիսին Մինսկը լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել։