Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Միջազգային հանրությանը կոչ են արել հետևել Ադրբեջանին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

smi.today-ը «Հայաստանում կոչ են արել վերահսկել Ադրբեջանին, որը սպառնում է հարձակվել Ղարաբաղի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում նոր հատուկ գործողություն սկսելու սպառնալիքների հետ կապված՝ Ադրբեջանի գործողություններին հետևելու կոչ է հրապարակել ՀՀ հատուկ հարցերով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր էջում։ «Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին՝ պնդելով, որ հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղում զոհված չորս զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են»,- գրել է Մարուքյանը։

Դիվանագետն ընդգծել է, որ այդ մեղադրանքները կեղծ են։ «Լեռնային Ղարաբաղում Հայաստանից զինծառայողներ չկան, սպանված զինվորները Լեռնային Ղարաբաղից էին»,- պարզաբանել է նա։ Մարուքյանը հիշեցրել է, որ Հայաստանը բազմիցս է առաջարկել միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պարզելու այնտեղ հայկական զինված ուժերի ստորաբաժանումների առկայությունը կամ բացակայությունը։ «Ադրբեջանը մերժում է այդ առաջարկը»,- գրել է դիվանագետը։ Նա նշել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներով հայտարարված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողության մեկնարկը հերթական անգամ կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, ըստ որի, ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։

«Միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողությունները, որպեսզի կանխի հերթական սադրանքը և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը», - ասել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում։ Ըստ խաղաղապահների, փոխհրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։ Դրանից հետո հուլիսի 1-ին haqqin.az կայքում հայտնվել է «Ադրբեջանը նոր հատուկ գործողություն է նախապատրաստում Ղարաբաղում» վերնագրով հոդվածը։ Այնտեղ ասվում է, որ 44-օրյա պատերազմին վերջ տալու եռակողմ համաձայնագիրը իբր կորցրել է ուժը։

Նշվել է, որ Բաքուն ոչ մի դեպքում չի ընդունի առկա ստատուս քվոյի իրավիճակը և «ձգտելու է հասնել հայկական էքսպեդիցիոն կորպուսի ամբողջական և անվերապահ դուրսբերման Ղարաբաղից մինչև վերջին հայ զինվորը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չhարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է hարվածի մեր էներգետիկ համակարգին. Զելենսկի«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործենՊաշտոնատար անձը քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2,000 դոլար կաշառք. ՀԿԿ
Ամենադիտված