Կուբինկայի ռազմական օբյեկտներից մեկի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձմոսկովյան Կուբինկայի մոտ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։
«Կուբինկայի ռազմական օբյեկտներից մեկի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել: Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ դեպքի վայրն այժմ զննվում է։
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել էին, որ երեք անօդաչու թռչող սարքեր տարբեր ժամերի շարժվել են դեպի Մոսկվա։ Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով նրանցից երկուսը խփվել են Նոր Մոսկվայում՝ Վալուևո գյուղի տարածքում, մեկը՝ Կալուգայի շրջանում։ Զոհեր և ավերածություններ չկան։