Եգիպտահայ երիտասարդներն Արարատի գագաթին տեղադրել են Հայաստանի և Եգիպտոսի դրոշները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAlphanews.am-ը գրում է.
Եգիպտահայ երիտասարդներ Սարո Երզնկացեանը, Արի երզնկացեանը, Վարուժան Գազանճյանը, Սիմոն Դեբոյանը, Շահան Թերզիպաշյանը բարձրացել են Արարատ լեռան գագաթը:
Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբն է լուսանկարներ հրապարակել՝ կից գրելով.
«Երիտասարդներին հաջողվել է հասնել Արարատ լեռան գագաթին՝ բարձրացնելով Հայաստանի և Եգիպտոսի դրոշները 5165 մետր բարձրության վրա»: