Հացահատիկի գործարքի շուրջ պայմանավորվածությունների իրականացման հետ կապված այնքան էլ հույսեր չկան. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄինչև հացահատիկի գործարքի ժամկետի ավարտը դրա շուրջ պայմանավորվածությունների իրականացման հույսերը այնքան էլ շատ չեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առայժմ հայտարարում ենք, որ պայմանավորվածությունների այս մասը դեռ չի կատարվում։ Հացահատիկի գործարքի ավարտին դեռ որոշ ժամանակ կա, բայց մեծ հույս չկա»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Այսպես է նա պատասխանել հարցին, թե ռուսական բանկը SWIFT-ին միացնելու կամ համարժեք տարբերակ ընտրելու հույս կա՞, թե ոչ:
Պեսկովը դեռ չի մեկնաբանել Financial Times թերթի տեղեկատվությունը, որը, հղում անելով աղբյուրներին, նշել է, որ Եվրամիությունը դիտարկում է «Ռոսսելխոզբանկ»-ին թույլ տալ ստեղծել դուստր ձեռնարկություն, որը կարող է միանալ SWIFT միջազգային համակարգին՝ հացահատիկի գործարքների համար: «Ոչ, առայժմ ոչինչ չունենք հաղորդելու պայմանավորվածությունների այն մասի կատարման մասին, որը վերաբերում էր ռուսական կողմին»,- ասել է Պեսկովը։
2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել միջազգային շուկաներ սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարման վերաբերյալ։ Սկզբում պայմանագրերը կնքվել են 120 օրով, անցած տարվա նոյեմբերին երկարաձգվել են նույն ժամկետով։ Մարտի 18-ին Ռուսաստանը հայտարարել է 60 օրով գործարքը երկարաձգելու մասին, այսինքն՝ մինչև հուլիսի 17-ը՝ զգուշացնելով, որ այս անգամը բավարար կլինի ՄԱԿ-ի հետ ստորագրված հուշագրի կատարումը գնահատելու համար։