Հուլիսի 8-ից Երևանում երթուղի դուրս կգան նոր տրոլեյբուսները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոր տրոլեյբուսները երթուղի դուրս կգան հուլիսի 8-ից։ Այսօր՝ հուլիսի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները կտեսնենք Երևանի փողոցներում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնմանը, ապա հերթական մրցույթն արդեն հայտարարված է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։
Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։