Արցախի կործանումը նշանակում է Հայաստանի Հանրապետության կործանում․ Արմեն Այվազյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Արցախի փրկությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության փրկություն։
Արցախի կործանումը նշանակում է Հայաստանի Հանրապետության կործանում։
Արցախի փրկության համար կռիվն ինքնապաշտպանություն է և արդար պատերազմ։
Արցախի փրկության համար ինքնապաշտպանական գոյապայքարին չնախապատրաստվող, այդ պայքարից բացեիբաց հրաժարվող ՀՀ պետական ու քաղաքական գործիչները ռազմավարական առումով անգրագետ են, իսկ ազգային առումով՝ դավաճան։ Նրանք ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության տարածքի համար կռիվ չեն տալու՝ իրականում միայն ձևականորեն ստանձնելով երկրի պաշտպանության գործը։
Զինված ինքնապաշտպանության օրակարգը մի կողմ դրած, այլևայլ աղմկոտ «նախաձեռնություններով» ու լեզվակռիվներով հանդես եկող «ընդդիմադիր» ուժերն օտարի դրածո են, որոնք զբաղվում են ընդամենը բուռն գործունեության նմանակությամբ՝ իմիտացիայով, և ո՛չ ավելին։ Նրանց գործն ամենևին Հայաստանի փրկությունը չէ, այլ հերթական ընտրություններին լավ նախապատրաստվելը։
Այնինչ փրկել է պետք Արցախը, ասել է թե՝ նաև Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ այդ ճանապարհը նշանակում է ինքնապաշտպանություն, արդար կռիվ ու ազատագրական պատերազմ։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս»։