Մակրոնը հետաձգել է պետական այցը Գերմանիա Ֆրանսիայում անկարգությունների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում անկարգությունների պատճառով հետաձգել է պետական այցը Գերմանիա, որը պետք է սկսվեր կիրակի, ինչի մասին շաբաթ հայտարարել էին երկու երկրները, տեղեկացրել է Reuters-ը։
Մակրոնը հեռախոսով շաբաթ օրը խոսել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ եւ տեղեկացրել նրան իրավիճակի մասին, նշել է Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղարը։
«Նախագահ Մակրոնը խնդրել է հետաձգել նախատեսված պետական այցը Գերմանիա»,- ասել է մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ անկարգությունները Ֆրանսիայում բռնկվել են ոստիկանի կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո։ Կալանավորվածների թիվն արդեն գերազանցել է 1 300 մարդը։