Թբիլիսիի ոստիկանությունը Արսենիձեի՝ հայ ազգի հասցեին հնչեցրած սպառնալիքը հանցագործություն չի համարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«2023 թվականի հունիսի 30-ին Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժնից, ի պատասխան Թբիլիսիի դատախազության 2023 թվականի մայիսի 16-ին ներկայացված դիմումի, մեզ հայտնեցին, որ Լաշա Արսենիձեի կողմից հայ ազգի հասցեին հնչեցրած բացահայտ սպառնալիքը Վրաստանի քրեական օրենսգրքով հանցագործություն չի համարվում, և մերժում ստացանք նրա նկատմամբ քրեական օրենսգրքով պատիժ նշանակելու»։ Այդ մասին հայտարարություն է տարածել Վրաստանի հայ համայնքը։