Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 01 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ Դատախազության աշխատողների օր, Բուրունդի և Ռուանդա՝ Անկախության օր, Բուլղարիա՝ Դջուլայի երիտասարդական տոն, Գանա՝ Հանրապետության օր, Կանադա՝ Կանադայի օր, Ղրղզստան և Մոլդովա՝ Հարկային աշխատողների օր, Չինաստան՝ Կոմունիստական կուսակցության հիմնադրման օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Սոմալի՝ Միության օր, Թուրքիա՝ Ռազմա-ծովային ուժերի օր, Ուկրաինա՝ Ճարտարապետների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1938 –ծնվել է  արգենտինահայ կոմպոզիտոր, դաշնակահարուհի և դիրիժոր Ալիսիա Թերզյանը։

1938– ծնվել է հայագետ, թարգմանիչ Արշակ Մադոյանը։

1948 –ծնվել է քանդակագործ Նորայր Կարգանյանը։

1962– ծնվել է Հայաստանի և Արցախի ռազմական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

1966 —ԽՍՀՄ կոլխոզներում առաջին անգամ մտցվել են ամենամսյա աշխատավարձեր՝ աշխօրերի փոխարեն։

1988 —ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել «Կոոպերացիայի մասին» օրենքը։

1989 –վախճանվել է գրականագետ, թատերագետ, գրող, բառարանագիր Գառնիկ Ստեփանյանը։

1991– ընդունվել է Հայաստանի Պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիքը»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սինգապուրի հետ։

2003- Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ: Մայրաքաղաքի նոր քաղաքապետ է նշանակվել  Երվանդ Զախարյանը:

2004-Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում պայթել է 9,5 տոննա տարողությամբ ծծմբական թթվի տարողությունը: Պայթյունի հետևանքով զոհվել է 44-ամյա փականագործ, իսկ ՋԷԿ-ի ևս 7 աշխատակից տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:

2005- «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) հոլդինգը տարածել է իր ֆինանսական հաշվետվությունը, որում նշվել է, որ խմբի մաս կազմող «Ինտերէներգո» ընկերությունը 73 միլիոն դոլարով ձեռք է բերել «Հայաստանի բաշխիչ ցանցերը»:

2006– տպագրվել է «Գրաթերթ» գրական-երիտասարդական ամսաթերթի առաջին համարը։

2009- դատախազություն է ներկայացել 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

2012- «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված զինվորական երեք բժիշկներից մեկը՝ 35-ամյա Վահե Ավետյանը վախճանվել է։

2013-մայրաքաղաքի Փոքր կենտրոնի 8-9 փողոցներում սկսել է գործել վճարովի ավտոկայանման նոր կարգը՝ առաջին 5 րոպեն անվճար, մինչև մեկ ժամը՝ 100 դրամ, մեկ օրը՝ 500, մեկ շաբաթը՝ 1000, մեկ ամիսը՝ 2000 դրամ։

2016- Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է օրենք, որով քրեականացվել է մարդկության դեմ գործած և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքումը։ 

-Գյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը:

2017- «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» ԼՂ նախագահի պաշտոնում առաջադրել է Բակո Սահակյանի թեկնածությունը:

2021- Արսեն Թորոսյանն ազատվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից և նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2022-Ազգային ժողովի արտահերթ նիստով պաշտոնազրկվել են փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը: Տարբեր մշտական հանձանաժողովների փոխնախագահների պաշտոններից հրաժարվել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մյուս անդամները բացառությամբ Թագուհի Թովմասյանի:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 —Տիբերիոս Հուլիոս Ալեքսանդրը Ալեքսանդրիայում գտնվող իր հռոմեական լեգեոններին հրամայել է հավատարմության երդում տալ Վեսպասիանին որպես կայսր։

1097 —Դոլիլեի ճակատամարտում խաչակիրները հաղթել են Կիլիջ-Ասլանի սելջուկական բանակին։

1520 —էռնան Կորտեսի ղեկավարած կոնկիստադորները գիշերային մարտից հետո մարտով լքել են Տենոչտիտլանը։

1643 —Վեստմինստերյան աբբայությունում սկսվել է  Վեստմինստերյան Գագաթնաժողովը, որը ռեֆորմի է ենթարկել անգլիական եկեղեցին։

1646 –ծնվել է գերմանացի մաթեմատիկոս և փիլիսոփա Գոթֆրիդ Լայբնիցը։

1798 —գեներալ Բոնապարտը դուրս գալով Տուլոնից ափ է իջել Եգիպտոսում և գրավել այն հաջորդ օրը։

1804 – ծնվել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը։

1813 —անգլիական խորհրդարանը չեղարկել է Օստ-Հնդկական ընկերության Հնդկաստանի հետ առևտրի մոնոպոլիան։

1837 —Անգլիայում և Ուելսում ստեղծվել է ծննդյան, ամուսնությունների և մահերի գրանցման համակարգ։

1863 —ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հարավի և Հյուսիս միջև տեղի ունեցած ամենակարևոր ճակատամարտը՝ Գիտտիսբերգի ճակատամարտը։

1867– Կանադան հռչակել է իր անկախությունը։

1877 —սկսվել է առաջին Ուիմբիլդոնյան թենիսի մրցաշարը տղամարդկանց միջև, որի հաղթող է դարձել Սպենսեր Գորը։

 1890 —Անգլիան և Գերմանիան բաժանել են ազդեցության գոտիները Աֆրիկայում։ 1892 –ծնվել է  ամերիկացի գրող Ջեյմս Քեյնը։

1904-տեղի է ունեցել երրորդ Օլիմպիական խաղերի բացումը Սենթ Լուիսում, Միսուրի նահանգ, ԱՄՆ։

1908 - SOS-ը դարձել է աղետի միջազգային ազդանշան։

1911-լեհ բիոքիմիկ Կազեմիր Ֆունկը առաջին անգամ օգտագործել է «վիտամին» բառը։

1921 - Շանհայում ստեղծվել է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը։

1941 —բացվել է Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանը։

1960 - Սոմալիան անկախացել է Միավորված Թագավորությունից։

1961 – ծնվել է Ուելսի արքայադուստր Դիաննան։

1962 - Բուրունդին և Ռուանդան անկախացել են Բելգիայից։

1969 —աշխարհում առաջին անգամ Դանիայում թույլատրվել է  պոռնոգրաֆիկ արտադրանքի լույս ընծայումը և տարածումը։

1997 – Հոնկոնգը դարձել է Չինաստանի մաս։

2002-սպանվել է ռուս շանսոն երգիչ Միխաիլ Կրուգը։

2004 –վախճանվել է ամերիկացի դերասան Մարլոն Բրանդոն։

2013 - Խորվաթիան դարձել է Եվրամիության 28-րդ անդամը։

Կ.Խաչիկյան

 

Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը «ԱՄՆ փոխնախագահը նվերներով է մեկնում Կովկաս» Սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներՀիշատակի օր՝ լռության ու չպատասխանված հարցերի ֆոնին Հայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրըՀայաստանի զինված ուժերի օր․ պատմության այս օրը (28 հունվար) Կրկին ձյուն կտեղաԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ճնշել են, դարձի բերել․ «Հրապարակ» Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. «Ժողովուրդ» Հատուկ «հանդեսին» պատրաստվելիս․ «Հրապարակ» 4000 խմ փայտանյութով 280 մլն դրամի վնաս են հասցրել. դատախազը քնեցնում է գործը. «Ժողովուրդ» Ինչու Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկեցին․ «Հրապարակ» Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր «Google»-ը դատարանի վճռով 68 միլիոն դոլար կվճարի օգտատերերին ապօրինի գաղտնալսելու համար«Սա ծաղր է դասականի հանդեպ». Հիչքոքի լեգենդար ֆիլմը ադապտացվել է TikTok-ի համար Իրանը ցանկանում է գործարք կնքել. նրանք բազմիցս զանգահարել են և ցանկանում են խոսել. Թրամփ«Ռեալի» լեգենդի որդին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել մադրիդցիների հետ ԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր ԱՄՆ-ում հզոր ձնաբքի հետևանքով առնվազն 30 մարդ է զnհվել Լուիզա Ներսիսյանի նոր ֆոտոշարքը Հարավային Կորեայի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը 15%-ից դարձնում եմ 25%. ԹրամփՍիրիայի և ՌԴ նախագահները չորեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում Նա հայտարարեց, որ չի մնալու․ դա մեզ համար տհաճ էր և անսպասելի․ Լապորտան՝ Ֆերնանդեսի մասինՄեր նաhատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա․ Նիկոլ ՓաշինյանՖինլանդիայի վարչապետը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի Ոսկու եւ արծաթի գները ռեկորդային աճ են գրանցելՈրոշ ժամանակ գազ չի լինելու Ճանապարհներին մառախուղ է Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների թիվն աճում է․ Իրաքի հետախուզության ղեկավար «Եռաբլուր» պանթեոնում տեղի է ունեցել Եկեղեցու միասնության պաշտպանության ակցիա Ի՞նչ կարևոր բաներ են պակասում ՀայաստանումԽոշոր վթար՝ ԱրագածոտնումԱլիևը ցանկանում է վնասել Ռուսաստանին և Վրաստանին ամերիկյան հովանոցի ներքոԻշխանության «սրտի օլիգարխը» ՝ թիվ մեկ հարկատու է դարձել Իրանը նոր պատերազմի շեմին. ՀՀ իշխանությունները ձկան պես լուռ են Հայկ Սարգսյանի դեմ կարող են քրգործ հարուցել Եվրոպական կեղծիք՝ վասն Փաշինյանի վերընտրության Ամերիկյան իմպերիալիզմի օրինաչափությունները.արդյո՞ք Հայաստանը կհետևի Ուկրաինայի ճակատագրին . «Փաստ»Դիպուկահարները Եռաբլուրում հսկում են Փաշինյանի անվտանգությունըՔաղաքագետ. TRIPP–ի համաձայնագիրը ազդանշան է ուղարկում Թեհրանին և վտանգի է ենթարկում ՀայաստանըԵրեք չափում. Փաշինյանն ընկալվում է որպես թուրքական տանդեմի կարծիքների և շահերի փոխանցող. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատունը տարօրինակ անալոգիա է գտել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար 24 ժամյա ջրանջատումներ կլինեն«Ինձ չսպասեք, ես այստեղից դուրս չեմ գալու». ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ուժի մեջ է մտել հայ-վրացական սահմանի հատման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրը․ պատմության այս օրը (27 հունվար)Նույնիսկ լավ գաղափարներն են մեծ հաջողությամբ... ձախողում. «Փաստ»Երբ ժողովրդավարությունը դառնում է պատրվակ Երբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը. «Փաստ»
Ամենադիտված