Հայտնի դերասանի որդին ազդրի կոտրվածքով, արյունահոսությամբ տեղափոխվել է հիվանդանոց, կա մահվան վտանգ. ի՞նչ է կատրվել
Միխայիլ Եֆրեմովի որդին Մոսկվայի հարավում ընկել է իր բնակարանի պատուհանից:
Mashi-ի տեղեկություններով՝ Նիկոլայը շտապ հոսպիտալացվել է Յուդին քաղաքի կլինիկական հիվանդանոց՝ ազդրի և կոնքի ոսկորների կոտրվածքով։
Բժիշկները շտապ վիրահատություն են կատարել և կարողացել են փրկել նրա կյանքը։ Երբ դերասանը ուշքի է եկել, ասել է, որ պատահաբար է ընկել պատուհանից։ Հարևանների խոսքով՝ Եֆրեմով կրտսերը չարաշահում է ալկոհոլը և գրանցված է հոգեբույժի մոտ։ Ոստիկանությունը ստուգում է իրականացնում։
Վնասվածքները գնահատվում են ծայրահեղ ծանր՝ կա մահվան բարձր ռիսկ։
Դերասանը հիվանդանոց է ընդունվել առանց ալկոհոլի կամ թմրամիջոցների թունավորման նշանների։ Նա արդեն երկու վիրահատության է ենթարկվել՝ տեղադրվել է ազդրի արտաքին ֆիքսման սարք և զարկերակի էմբոլիզացիա։ Նա ծանր արյունահոսություն ուներ ստացած վնասվածքներից։
Տղամարդը բաժին է մտել որպես անհայտ անձ, քանի որ հետը փաստաթղթեր չի ունեցել։ Բժիշկներն ասում են, որ եթե Նիկոլայը ողջ մնա, ապա նրան շատ բարդ վերականգնում է սպասվում։ Մեծ է հավանականությունը, որ նա հաշմանդամ կմնա կոնքի կոտրվածքի պատճառով։