Միայն հունիսին Մուրացան է տեղափոխվել շան կծելու հետևաքով տուժած 32 երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիայն այս տարվա հունիս ամսին Մուրացան համալսարանական բուժհաստատություն են դիմել 32 երեխա՝ շան կծած դեպքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նրա խոսքով, երեխաները ստացել են հակակատաղության պատվաստում կամ շիճուկ ըստ ուղեցույցի, կատարվել է վերքերի մշակում։