Բրազիլահայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել հայկական Bucket Group-ի հետ
ՍՊՈՐՏAlphanews.am-ը գրում է.
«Կոմերսիալ» ֆուտբոլային ակումբի սան Բրունո Ֆեյխո Բոգոսյանը՝ Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի Ռիբեյրան Պրետո արվարձանից, պայմանագիր է կնքել հայկական Bucket Group գործակալության հետ:
vahesport.ru-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը կխաղա հենակետային կիսապաշտպանի դիրքում:
Bucket Group-ի հետ պայմանագիր կնքելը կարող է նշանակել, որ 18-ամյա ֆուտբոլիստը շուտով կարող է տեղափոխվել Եվրոպա, հնարավոր է՝ նաև Հայաստան:
Ներկայումս 18-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Բրազիլիայի մինչև 20 տարեկանների առաջնությունում: